fbpx

ՀԱՅԱՍՏԱՆ 2021 CACIB 13.10.2021 (ԱՊՀ Հաղթող 2021); ԿԱՍԿԱԴ CACIB 14.10.2021 (ԱՊՀ Հաղթող 2020)

Փորձագետներ

գալինա ստրելկովա
բելառուս

Best in show judge

զոյա օլեյնիկովա
ուկրաինա

Best in show judge

DOG SHOW PLACE:

ՏԻՏՂՈՍՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ

JCAC տիտղոսը` երիտասարդ ազգային չեմպիոնի թեկնածու, շնորհվում է երիտասարդ կարգի հաղթողներին, էգ և որձ:

«Հայաստանի երիտասարդ չեմպիոն» տիտղոսը ստանալու համար անհրաժեշտ է 2 JCAC հավաստագիր, ստացված տարբեր փորձագետների կողմից: Եթե շունը հանդիսանում է իր երկրի FCI երիտասարդ չեմպիոն, նրան «Հայաստանի երիտասարդ չեմպիոն» տիտղոսը շնորհվում է 1 JCAC հավաստագրի հիման վրա:

CAC տիտղոսը` ազգային չեմպիոնի թեկնածու, շնորհվում է միջանկյալ, ազատ, չեմպիոն և աշխատանքային կարգի հաղթողներին, էգ և որձ:

«Հայաստանի չեմպիոն» տիտղոսը ստանալու համար անհրաժեշտ է 2 CAC հավաստագիր,առնվազն 1 CAC-ը ստացված CACIB կարգի ցուցահանդեսում ստացված տարբեր փորձագետների կողմից: Եթե շունը հանդիսանում է իր երկրի FCI չեմպիոն, նրան «Հայաստանի չեմպիոն» տիտղոսը շնորհվում է 1 CAC հավաստագրի հիման վրա:

«Հայաստանի գրանդ չեմպիոն» տիտղոսը շնորհվում է 2 «Հայաստանի չեմպիոն» և 1 CAC տիտղոս նվաճած շներին, կամ «Հայաստանի չեմպիոն», իր FCI երկրի չեմպիոն և 1 CAC տիտղոս նվաճած շներին:

CACIB տիտղոսը` միջազգային չեմպիոնի թեկնածու, շնորհվում է ցեղատեսակի լավագույն ներկայացուցիչներին էգ և որձ միայն միջազգային ցուցահանդեսների ժամանակ: CACIB հավաստագիրը ենթակա է վավերացման FCI-ի կողմից: