fbpx

ՀԱՅԱՍՏԱՆ 2019 CACIB 02.10.2019 ԷՐԵԲՈՒՆԻ ԵՐԵՎԱՆ CACIB 03.10.2019

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

Ստեֆան Սինկո
Սլովենիա

Բոլոր խմբերի փորձագետ

Անտոան Խլեբարով
Բուլղարիա

Բոլոր խմբերի փորձագետ

Ցուցահանդեսի անցկացման վայր:

ՏԻՏՂՈՍՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ

JCAC տիտղոսը` երիտասարդ ազգային չեմպիոնի թեկնածու, շնորհվում է երիտասարդ կարգի հաղթողներին, էգ և որձ: <<Հայաստանի երիտասարդ չեմպիոն>> տիտղոսը ստանալու համար անհրաժեշտ է 2 JCAC հավաստագիր, ստացված տարբեր փորձագետների կողմից: Եթե շունը հանդիսանում է իր երկրի FCI երիտասարդ չեմպիոն, նրան <<Հայաստանի երիտասարդ չեմպիոն>> տիտղոսը շնորհվում է 1 JCAC հավաստագրի հիման վրա:
CAC տիտղոսը` ազգային չեմպիոնի թեկնածու, շնորհվում է միջանկյալ, ազատ, չեմպիոն և աշխատանքային կարգի հաղթողներին, էգ և որձ: <<Հայաստանի չեմպիոն>> տիտղոսը ստանալու համար անհրաժեշտ է 2 CAC հավաստագիր,առնվազն 1 CAC-ը ստացված CACIB կարգի ցուցահանդեսում ստացված տարբեր փորձագետների կողմից: Եթե շունը հանդիսանում է իր երկրի FCI չեմպիոն, նրան <<Հայաստանի չեմպիոն>>տիտղոսը շնորհվում է 1 CAC հավաստագրի հիման վրա:
<<Հայաստանի գրանդ չեմպիոն>> տիտղոսը շնորհվում է 2<<Հայաստանի չեմպիոն>> և 1 CAC տիտղոս նվաճած շներին, կամ <<Հայաստանի չեմպիոն>>, իր FCI երկրի չեմպիոն և 1 CAC տիտղոս նվաճած շներին:
CACIB տիտղոսը` միջազգային չեմպիոնի թեկնածու, շնորհվում է ցեղատեսակի լավագույն ներկայացուցիչներին էգ և որձ միայն միջազգային ցուցահանդեսների ժամանակ: CACIB հավաստագիրը ենթակա է վավերացման FCI-ի կողմից: