<<ԳԱՐՈւՆ 2018>> CACIB 29.05.2018 Բոլոր ցեղատեսակի շների միջազգային ցուցահանդես;
<<ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ>> CACIB 30.05.2018 Բոլոր ցեղատեսակի շների միջազգային ցուցահանդես
ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ և ՀԱՅՑԱԹԵՐԹԻԿ
ՏԻՏՂՈՍՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ
JCAC տիտղոսը` երիտասարդ ազգային չեմպիոնի թեկնածու, շնորհվում է երիտասարդ կարգի հաղթողներին, էգ և որձ: <<Հայաստանի երիտասարդ չեմպիոն>> տիտղոսը ստանալու համար անհրաժեշտ է 2 JCAC հավաստագիր, ստացված տարբեր փորձագետների կողմից: Եթե շունը հանդիսանում է իր երկրի FCI երիտասարդ չեմպիոն, նրան <<Հայաստանի երիտասարդ չեմպիոն>> տիտղոսը շնորհվում է 1 JCAC հավաստագրի հիման վրա:
CAC տիտղոսը` ազգային չեմպիոնի թեկնածու, շնորհվում է միջանկյալ, ազատ, չեմպիոն և աշխատանքային կարգի հաղթողներին, էգ և որձ: <<Հայաստանի չեմպիոն>> տիտղոսը ստանալու համար անհրաժեշտ է 2 CAC հավաստագիր,առնվազն 1 CAC-ը ստացված CACIB կարգի ցուցահանդեսում ստացված տարբեր փորձագետների կողմից: Եթե շունը հանդիսանում է իր երկրի FCI չեմպիոն, նրան <<Հայաստանի չեմպիոն>> տիտղոսը շնորհվում է 1 CAC հավաստագրի հիման վրա:
<<Հայաստանի գրանդ չեմպիոն>> տիտղոսը շնորհվում է 2<<Հայաստանի չեմպիոն>> և 1 CAC տիտղոս նվաճած շներին, կամ <<Հայաստանի չեմպիոն>>, իր FCI երկրի չեմպիոն և 1 CAC տիտղոս նվաճած շներին:
CACIB տիտղոսը` միջազգային չեմպիոնի թեկնածու, շնորհվում է ցեղատեսակի լավագույն ներկայացուցիչներին էգ և որձ միայն միջազգային ցուցահանդեսների ժամանակ: CACIB հավաստագիրը ենթակա է վավերացման FCI-ի կողմից:
ՀԱՅ ՇՆԱՍԵՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայ Շնասերների Ասոցիացիան ստեղծվել է 2009թ.:
Գրանցված է ՀՀ Իրավաբնական անձանձ պետական ռեգիստրի
կենտր.մարմնի կողմից:
Ասոցիացիան սիրով տրամադրում է անվճար կինոլոգիական կոնսուլտացիա բոլոր ցանկացողների համար: Մեր կարգախոսն է` սիրեք ձեր շանը և դուք կունենաք անսահման հավատարիմ և նվիրված ընկեր:
Հ Շ Ա. Նախագահ. Վ.Հակոբյան
Ներբեռնել FCI և Հայ շնասերների ասոցիացիայի միջև կնքած
համագործակցության պայմանագիրը:
Կարևոր տեղեկություններ
Ցիրկուլյար Ակումբներ Հայտարարություններ Վարժեցում Կենդանիների օգնություն Ցուցահանդեսների օրացույց MyDog.am Երևանի հյուրանոցներ
All hotelsԿենդանիների հյուրանոցներ