Հանդիպում միջազգային կինոլոգիական ֆեդերացիայի FCI Եվրոպական մասնաճյուղի նախագահի հետ

 

Ապրիլի 4-5 պաշտոնական այցով Հայաստանում Էր գտնվում միջազգային կինոլոգիական ֆեդերացիայի FCI Եվրոպական մասնաճյուղի նախագահ պրն. Յորգեն Հինդսեն:

Հայ Շնասերների ասոցիացիայի նախագահ` Վ. Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին FCI-ի և ՀՇԱ-ի հետագա համագործակցության դրույթները: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ պրն. Հինդսեն բարձր գնահատեց ՀՇԱ-ի գործունեությունը և գոհունակություն հայտնեց կատարվող աշխատանքների և անցկացված ցուցահանդեսների վերաբերյալ:

 



Вернуться