ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ` պետական գրանցման պահից:
Կազմակերպությունն ունի առանձնացված գույք,ինքնուրույն հաշվեկշիռ,կնիք` հայերեն, ռւսերեն և անգլերեն լեզուներով,դրոշմ,հաշվարկային հաշիվ բանկում` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա արժույթով,իր անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ,որպես հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում:
Կազմակերպությունը կարող է ունենալ խորհրդանիշ:
Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը,խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը:

Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար,օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

ա/ տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.
բ/ հիմնադրել լրատվության միջոցներ.
գ/ կազմակերպել խաղաղ,առանց զենքի ժողովներ,հանրահավաքներ,երթեր և ցույցեր.
դ/ ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ կազմակերպություններում,դատարանում,պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.
ե/ իրականացնել ձեռնակատիրական գործունեություն` կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով.
զ/ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել,վարձակալել և օգտագործել անշարժ գույք,տրանսպորտային միջոցներ,օրենքով չարգելված այլ գույք.
ժ/ իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն,այդ թվում կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևվտրային կազմակերպությունների հետ,անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին,իր անդամներին և այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ,հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ,ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

ՀՇԱ-ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  • Ապահովել հասարակության անվտանգությունը շների հարձակման կամ ոչ ադեկվատ պահվածքի դեպքւմ:

  • Պարտադրել հատւկ միջոցների կիրառում որոշ ցեղատեսակի շների համար:
  • Կիրառել պատժամիջոցներ այն մարդկանց կամ շան տերերի հանդեպ, որոնք դաժանություն են կիրառւմ, անխտիր բոլոր ցեղատեսակի շների հանդեպ:
  • Իր նպատակների, խնդիրների իրականացման համար համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և ֆիզիկական անծանց հետ:
  • Համագործակցել հասարակական այլ կազմակերպությունների հետ` տեղեկատվության, փորձի փոխանակման, փոխայցելությունների կազմակերպման, համատեղ գործունեության համար: Համաձայնագրեր կնքել օտարերկրյա ոչ առևտային և ոչ պետական կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին և այլն:
  • Անցկանցնել ազգային և միջազգային ցուցահանդեսներ: